ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Չտեսների ամբոխը էլիտա լինել չի կարող

Չտեսների ամբոխը էլիտա լինել չի կարող
15.01.2024 | 07:37

Շատ հաճախ շատ լավ ու ցանկալի, բայց անիրագործելի բաներին հավատացողները ավելի վնաս են տալիս գործին, քան դրանց չհավատացողները, քանի որ դրանով նրանք, այսինքն դրանց հավատացողները, ապակողմնորոշում են ավելի պակաս հասկացող, բայց շատ ավելի մեծաթիվ մասսային։

Օրինակ, ո՞վ էր խորհրդային տարիներին խիստ տարածված այն պնդման հեղինակը, որ մենք միայն մեր մոլիբդենով ու ջերմուկով կարող ենք ապրել ինքնուրույն կյանքով։

Բոլորն էին հավատում այդ տկարամիտ պնդմանը, և որևէ մեկը չգտնվեց, որ ասեր՝ վերջ տվեք անիմաստ բարբաջանքին ու առ այսօր էլ նման տխմար միտքը շարունակում է մեծ վնասներ հասցնել մեզ։

Կամ չկա՞ր որևէ պատասխանատու մեկը, որը Արցախի հետ կապված բանակցությունների մասին լրջորեն ինֆորմացված լինելով, ժամանակին որևէ պրագմատիկ եզրահանգման գար, և այս վիճակին չհասնեինք։

Կամ ո՞րն էր այն բանի գրավականը, որ վերջիվերջո բանը չէր ավարտվելու Արցախը հանձնելով։

Այս ամենի հետ կապված նաև ուրիշ տեսակի հարցեր են մեջտեղ գալիս։

Օրինակ, եթե մեր և Արցախի ղեկավարները պատահական ու անփորձ պրովինցիալներ չլինեին, այլ թրծված քաղաքական գործիչներ, ապա մի բան կփոխվեր, թե՞ ոչ։

Այս և նման հարցերը բազմաթիվ են, որոնց լուծումը հնարավոր է գոնե մասամբ գտնել միայն պետական մակարդակի ջանքերով, բայց այս ուղղությամբ շահագրգիռ մոտեցում չի նկատվում։

Նման բաները սովորաբար քաղաքական կամքի ու գիտական մոտեցման սիմբիոզի արդյուն են լինում, այն էլ ժամանակակից գիտության, ոչ թե զրուցանաղլային լոլոների անվերջ շարքի։

Թվում է, թե այս վիճակի հիմնական պատճառը համընդհանուր տկարամտության և անիմաստ ամբիցիաների սիմբիոզի արդյունք է։

Բայց, ի վերջո, մենք ստիպված ենք ընդունել, որ այս ամենը աստիճանական անկման արդյունք է, որի հեղինակները մեր ունեցած բոլոր իշխանություններն են, որոնք շատ հեռու էին արտակարգ պայմաններում երկիր ղեկավարելուց։

Շատ հեշտ է ժողովրդին մեղադրել այս ամենում, բայց սրա իրական մեղավորը մեր վերնախավ հորջորջվածն է, քանի որ չտեսների ամբոխը էլիտա լինել չի կարող։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ